Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Ոստիկանությունը այս փորձությունից պետք է դուրս գա պատվով եւ դասեր քաղած»


«Մարտի 1-ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես` ոստիկանության համար: Մեր ողջ հասարակության հետ նաեւ ոստիկանությունը պետք է այս փորձությունից դուրս գա պատվով եւ դասեր քաղած», - ասված է ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Հայաստանի համակողմանի եւ արագ զարգացումը մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջեւ դրված խնդիրները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը ոստիկանության աշխատակիցներին եւ վետերաններին հասցեագրված իր ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Նշելով, որ Հայաստանի ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ եւ ընդհանուր առմամբ կատարել է իր առաքելությունը, նախագահը հավելել է. - «Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու եւ կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG