Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում կանցկացվի ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը


Հայաստանի Ազգային ժողովում վաղը աշխատանքները կսկսի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստը:

Բացման խոսքով հանդես կգան ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Բորիսլավ Ռալչեւը եւ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկօրյա նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՍԾՏՀ-ի անդամ երկրների խորհրդարանների դերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ՍԾՏՀ-ՍԾՏՀ ԽՎ եւ ՍԾՏՀ ԽՎ-Եվրախորհրդարան համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG