Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է Բաքվի պողոտաներից մեկը «Իրեւան» վերանվանելու հարցը


Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է մայրաքաղաք Բաքվի պողոտաներից մեկը «Իրեւան» վերանվանելու հարցը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Մուսա Ղուլիեւը խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է, թե «Իրեւանը Ադրբեջանի հնագույն քաղաքներից մեկն է, եւ նախագահ Իլհամ Ալիեւը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ադրբեջանական հին Իրեւան քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»:

Ղուլիեւը կարծիք է հայտնել նաեւ, թե Ադրբեջանի ավաններից մեկը պետք է անվանակոչվի «Ենի (նոր) Իրեւան»:

Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը տեղեկացրել է, որ խորհրդարանին շուտով ներկայացվելու է «Իրեւանը» «հին ադրբեջանական քաղաք» ճանաչող հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG