Մատչելիության հղումներ

Ադրբեջանը, ինչպես երեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ընթացիկ տարում պատրաստվում է 53 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը` հասցնելով 2 միլիարդ դոլարի:

«Վերջին 4-5 տարիներին երկրի ռազմական բյուջեն 150 միլիոն դոլարից հասել է 1 միլիարդ 300 միլիոն դոլարի: Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի պետական բյուջեն տասնապատկվել է», - տեղական մամուլից Ալիեւի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը:

«Վստահ եմ, որ պետական ծախսերի համընդհանուր աճի համատեքստում, պաշտպանությանը հատկացվող ծախսերը պետք է 1,3-ից հասցվեն 2 միլիարդ դոլարի», - շարունակել է Իլհամ Ալիեւը:

Պաշտոնական տվյալներով, 2007 թվականին Ադրբեջանում Համախառն ներքին արդյունքն աճել է 25 տոկոսով` հիմնականում ի հաշիվ նավթի եւ գազի արտահանումից ստացված եկամուտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG