Մատչելիության հղումներ

Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եվս երեք անձ ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն` ապրիլի 15-ի դրությամբ դատարան է ուղարկվել 20 քրեական գործ? 20 անձի վերաբերյալ, որոնցից 3-ի? Դավիթ Համբարձումյանի, Մեսրոպ Զաքարյանի եւ Ռաջու Պետրոսյանի մասով դատաքննությունն ավարտվել է:

Ավարտվել է եւս 4 մեղադրյալի? Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:

Մելքոնյանին եւ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում? կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ», Մկրտչյանին? 225 հոդվածի 2-րդ մասով? զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, Մխոյանին? 334 հոդվածի 1-ին մասով? պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանին իրավապահ մարմիններից թաքնվելու հարցում աջակցելու համար:

Երիցյանի եւ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մխոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:

Նախաքննական մարմնի որոշմամբ` մեղադրյալներ, նախնական կալանքի տակ գտնվող Վահագն Հարեյանի, Վեմիր Մխիթարյանի, Ֆրունզե Ստեփանյանի, Ալեքսան Վարդանյանի, Պետրոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հրազդան քաղաքի բնակիչ Էդիկ Խաչատրյանը ապրիլի 14-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով? ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG