Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը երեկ նախագահի հրամանագրով նշանակվել է արտգործնախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը համատեղության կարգով Հայաստանի դեսպանն էր նաեւ Վատիկանում, Իսրայելում եւ Անդորայում:

52֊-ամյա Էդվարդ Նալբանդյանը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը եւ ԽՍՀՄ֊-ի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ-֊ի դեսպանատանը, Եգիպտոսում ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի դեսպանությունում, ինչպես նաեւ ԽՍՀՄ-֊ի արտգործնախարարությունում:

1992֊-ից մինչեւ 1998 թվականը եղել է Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, ապա դեսպան:

1999 թվականից Հայաստանի դեսպանն էր Ֆրանսիայում:

Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին եւ արաբերենին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG