Մատչելիության հղումներ

«Դաշինք» կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը օրինական նախագահ է: «Սերժ Սարգսյանին համարում եմ ընտրված նախագահ»,֊ - ասել է նա այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Ես եւ Սերժ Սարգսյանը կարող ենք միասին աշխատել, շփվել, բայց ոչ իշխանության մեջ»,֊ - ասել է Սամվել Բաբայանը:

Նա հայտնել է, որ «Դաշինք», «Ազգային վերածնունդ» եւ Ռամկավար-ազատական կուսակցությունների միավորման համագումարն ուշանում է, քանի որ բանակցություններ են ընթանում եւս 4֊5 կուսակցությունների հետ: Նրա վկայությամբ՝ նոր կուսակցությունը բոլոր դեպքերում կոչվելու է Ռամկավար-֊ազատական եւ լինելու է կառուցողական ընդդիմություն:

Մարտի 1֊-ի իրադարձություններում Սամվել Բաբայանը տեսնում է իշխանությունների մեղքը: Նրա կարծիքով՝ իշխանությունների գործունեության հետեւանքով հասարակության մեջ դժգոհություն առաջացավ, որն արտահայտվեց մարտի 1-֊ին:

Անդրադառնալով ապագային, նա կանխատեսեց, որ «դժգոհները կհավաքվեն ուրիշ լիդերի շուրջ, այլ ոչ թե Լեւոն Տեր֊-Պետրոսյանի»:

Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին, Սամվել Բաբայանն ասաց. - «Չեմ տեսնում այն քաղաքական ուժը, այն թիմը, որոնք Ղարաբաղի հարցի լուծումը ինքնուրույն կարողանան գտնել բանակցային սեղանի շուրջ»:

Այն հարցին, թե արդյոք լա՞վ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Ինքն ասել է, որ իր հնարավորությունը սա էր: Ես հավատում եմ, որ այդքան կարող էր նա անել»:


Աստղիկ Բեդեւյան


(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG