Մատչելիության հղումներ

logo-print

Տվերի մարզում մահացել է ապրիլի 6-ի ծեծկռտուքի մասնակից 26-ամյա հայ երիտասարդը


Երեկ մահացել է Տվերի մարզի Ռժեւսկի շրջանի Մուրավյովո գյուղում ապրիլի 6-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տուժածներից մեկը` 26-ամյա Կարեն Աղաջանյանը:

Աղաջանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժին էր տեղափոխվել տեղացիների եւ մի խումբ հայ երիտասարդների միջեւ ծագած ծեծկռտուքից հետո: Հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ բախումը, որի արդյունքում տուժել էր մոտ քսան մարդ, տեղի է ունեցել ազգամիջյան հողի վրա: Ոստիկանությունը, սակայն, բացառում է այդ վարկածը: Ըստ իրավապահների հիմնական վարկածի, բախումը տեղի է ունեցել առեւանգված ավտոմեքենայի պատճառով:


Քննությունը շարունակվում է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG