Մատչելիության հղումներ

Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը


43 տարվա ընդմիջումից հետո այսօր վերսկսվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի եւ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի միջեւ ուղեւորատար գնացքների երթեւեկությունը:

Երկաթուղային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ ընդհատվել էր 1965 թվականին՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սկսված պատերազմի պատճառով: Բանգլադեշն այն ժամանակ Պակիստանի մի մասն էր:

1971 թվականին Բանգլադեշն անկախացավ, սակայն ուղեւորատար գնացքների երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք բերվեց միայն 2001 թվականին: Բեռնատար գնացքները արդեն երթեւեկում են երկու երկրների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG