Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, շաբաթ օրը անդրադառնալով Տիգրան Սարգսյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում, ասաց, որ խնդիրը կուսակցությունում «բավականին լուրջ է քննարկվել»:
«Կարծում ենք, որ ճիշտ քայլ ենք կատարել», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը: - «Այսօր գնահատական տալը, բնականաբար, պատշաճ էլ չեմ համարում»:
«Նրանք, ովքեր ֆինանսներ են ստեղծում, նրանք այդ ֆինանսների կշիռը գիտեն, գիտեն նաեւ ծախսելու ձեւերը», - այդուհանդերձ ավելացրեց նա:
Սահականի խոսքով, նոր կառավարության ձեւավորման շուրջ պաշտոնական քննարկումներ դեռեւս չեն եղել:
Նրա կարծիքով, Ազգային ժողովում Ղարաբաղի հարցով հայտարարության տեքստ մշակելը «ոչ թե բեկում է մեր արտաքին քաղաքականության մեջ, այլ ընդամենը ակտիվացում»: Նաեւ` եթե խորհրդարանն ընդուներ Lեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած օրինագիծը, Սահակյանի խոսքով` «խաղի կանոնները կփոխվեին»:
«Սկզբունքների մեջ փոփոխություններ չկան: Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով պիտի լուծվի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում: Բայց նաեւ Ադրբեջանի դիրքորոշումները հետեւանք ունեցան Հայաստանում այն առումով, որ մենք պիտի կրկնակի անգամ որոշակի դարձնենք Ղարաբաղի անվտանգությունը», - եզրափակեց Գալուստ Սահակյանը:
Աստղիկ Բեդեւյան
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)