Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը կքննարկի հետընտրական իրավիճակը Հայաստանում


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը ապրիլի 17-ին կանցկացնի լսումներ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ապրեց վերջին տասնամյակի ամենալուրջ քաղաքական ճգնաժամը: Իշխանությունների եւ ընդդիմության աջակիցների առճակատումը մարտի 1-ին հանգեցրեց առնվազն 8 զոհի եւ արտակարգ իրավիճակ մտցնելուն` լրջորեն վնասելով Հայաստանի հեղինակությունը», - ասված է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում: - «Թեեւ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ, ընդդիմության առաջնորդներից ոմանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, եւ իշխանություն - ընդդիմություն հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արտակարգ իրավիճակը վերացվել է, սակայն հավաքների ազատության սահմանափակումը դեռեւս գործում է»:

Lսումները կանդրադառնան այս զարգացումների հետեւանքներին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար, հատկապես` ազդեցությանը Lեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից օգնություն ստանալու համար անհրաժեշտ Հայաստանի ցուցանիշների վրա:

Lսումներին կմասնակցեն նաեւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG