Մատչելիության հղումներ

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման՝ մարտի 1-֊ին իրավապահների պահանջը չկատարելու համար


Այսօր Կենտրոն եւ Նորք-֊Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտեց մեկ տարի 5 ամիս պայմանական ազատազրկման՝ մարտի 1-֊ին Ազատության հրապարակում իրավապահների պահանջը չկատարելու համար:

Մեղադրող կողմի վկայությամբ՝ մարտի 1֊-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանները պահանջել են նստացույցի մասնակիցներից դադարեցնել օրենքի խախտմամբ կազմակերպած միջոցառումը, սակայն Համբարձությանը չի ենթարկվել իրավապահների պահանջին եւ դիմադրություն է ցույց տվել նրանց:

Արագացված դատավարության արդյունքում որոշվել է Համբարձումյանին դատապարտել մեկ տարի հինգ ամիս ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով: Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG