Մատչելիության հղումներ

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը մի խումբ պատգամավորների ստորագրությամբ գրություն է ստացել` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «միջնորդությանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»:

Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հանրապետական պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջնորդությունը ներկայացվել է` հաշվի առնելով Սուրենյանցի առողջական վատ վիճակը:

Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ին՝ անօրինական հրապարակային միջոցառումներ կազմակերպելու մեղադրանքով: Հետագայում նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG