Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չի մասնակցելու Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Կազմակերպության խոսնակը նման որոշումը պատճառաբանել է Բան Կի-մունի գրաֆիկի ծանրաբեռնված լինելով` ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց:

ՄԱԿ-ի պաշտոնյաները հերքում են Բան Կի-մունի որոշման կապը Տիբեթում վերջին բռնությունների ու Չինաստանում մարդու իրավունքների այլ խախտումների առնչությամբ Արեւմուտքի կողմից այդ երկրի իշխանությունների քննադատության հետ:

Չինաստանի վարած քաղաքականության ընդդիմախոսները ջանքեր են գործադրում` խոչընդոտելու օլիմպիական կրակով փոխանցումավազքը աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներով: Նման փորձեր արդեն եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Սան Ֆրանցիսկոյում:

Օլիմպիական ջահը այսօր հասել է Բուենոս Այրես, որտեղ հազարավոր ոստիկաններ հսկում են դրա ճանապարհի անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG