Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Առաջիկա տարիները պետք է դառնան ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության տարիներ»


«Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տարիները դառնան ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության տարիներ», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ հանդիպելով արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Խոսելով երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մասին` Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ արտաքին քաղաքական կուրսի մեջ շեշտակի փոփոխություններ չեն նախատեսվում, շարունակվելու է փոխլրացման քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը:

Նախագահը խնդիր է դրել բոլոր երկրների հետ հարաբերությունները կառուցել շատ ավելի ինտենսիվ ու դինամիկ` կապված երկրում սպասվող փոփոխությունների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ անելիքներին:

Նա հատուկ կարեւորել է նաեւ Սփյուռքի հետ աշխատանքը, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը:

Երկրի ղեկավարը դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաեւ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման խնդիրներին` նշելով, որ երկրի ներսում լուրջ աշխատանք է տարվում նորմալ մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, անպայման բարելավվելու է մաքսային, հարկային վարչարարությունը, կոշտ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG