Մատչելիության հղումներ

Իրենց քաղաքական բանտարկյալ համարող մի քանի գործիչների կանայք չորեքշաբթի օրը հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային եւ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

«Մենք ներկայացրել ենք մեր պահանջները, մեր խնդիրները, որ մեր ամուսինները քաղբանտարկյալներ են», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: - «Երկուսն էլ ասացին, որ դա կարեւորագույն խնդիր է իրենց համար... Նրանք պահանջում են, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվեն, ճնշում են գործադրում եւ գործադրելու են այս իշխանության վրա մինչեւ այդ խնդիրը լուծվի»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կնոջ` Lուսինե Հայրապետյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են ոչ միայն իրենց, այլեւ այսօր քաղաքական հայացքների համար անազատության մեջ բոլոր գտնվողների կանանց մտահոգությունը:

«Օտարերկրյա դիվանագետը [Մեթյու Բրայզան] խոստացավ, որ պետք է հետեւողական լինեն, որպեսզի իշխանություններից ստանան այդ հարցի շուտափույթ լուծումը», - ասաց Lուսինե Հայրապետյանը:

«Մեթյու Բրայզայի ասաց, որ պարբերականորեն, հստակ, կաթիլ առ կաթիլ կլինեն եվրոպական դիվանագետների ճնշումները ժողովրդավարության համար, խոսքի ազատության համար», - ասաց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարում` Մելիսա Բրաունը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG