Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Մոտավորապես այսպիսի կազմով մենք աշխատում ենք մեկ տարուց մի քիչ ավելի եւ, կարծում եմ, մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն էր: Մենք ձեզ հետ միասին կարողացանք ավելացնել նաեւ պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ: Բայց կարծում եմ, որ ե՛ւ 2007-ը, ե՛ւ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, եւ մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք եւ անցնում ենք երկրորդ փուլին»:

Պաշտոնապես ներկայացնելով նոր վարչապետին` նախագահը հույս է հայտնել, որ «նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր»:

«Ես դրանում ուղղակի համոզված եմ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG