Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել են մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ


Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական ուղերձներ են ստացվել Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոհլերից, Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյից, Հնդկաստանի նախագահ Փրաթիբհա Դեւիսիգխ Փաթիլից, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսից, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենից, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունից, Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդայից, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուից եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերից:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG