Մատչելիության հղումներ

logo-print

Ձերբակալված 9 վանատուրցիներից 8֊-ը ազատ են արձակվել


Այս շաբաթ հացադուլ հայտարարած 9 վանատուրցիներից 8֊-ը ազատ են արձակվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի արդեն 15֊եւրդ օրը հացադուլ անող հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը:

Նրա վկայությամբ՝ ազատ արձակված վանատուրցիներին իրավապահ մարմինները զգուշացրել են, որ նրանք կարող են հացադուլ անել իրենց տներում, այլ ոչ թե հասարակական վայրերում:

Այս շաբաթ 9 վանատուրցիներ միացել էին Բոզինյանի հացադուլին, ինչից հետո ձերբակալվել էին:

Վանատուրցիներից մեկը դեռեւս գտնվում է մեկուսարանում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG