Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի հայաշատ Lոս Անջելեսում բազմամարդ հանրահավաք է անցել, որի մասնակիցները հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը, որոնց քառասունքն է այսօր:

Հանրահավաքի անունից ներկայացվեցին նաեւ պահանջներ` նախ, իրենց համար ընդունելի չէ այսօր Հայաստանի նախագահի պարտականությունները ստանձնած Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը` «այնքան ժամանակ, քանի դեռ դա ընդունելի չէ Հայաստանի ժողովրդի համար»: Մյուս պահանջը մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության անցկացումն է:

Եվ երրորդ պահանջը հանրահավաքականների ձեւակերպմամբ` քաղաքական բանտարկյալների ազատ արձակումն է:

Այս պահանջները, ինչպես հայտարարվել է հանրահավաքում, ներկայացվելու են «Միացյալ Նահանգների եւ եվրոպական կառույցների պատկան մարմիններին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա»:


Այսօր բողոքի ցույց է կայացել նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում` Հայաստանի դեսպանության շենքի դիմաց:

Այստեղ հավաքվածները նույնպես իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Ցուցարարների գլխավոր պահանջը մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածների (իրենց ձեւակերպմամբ` քաղբանտարկյալների) ազատ արձակումն է:

Բողոքի ցույցն անցել է առանց միջադեպերի:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG