Մատչելիության հղումներ

Կոսովոն Սահմանադրություն ընդունեց


Կոսովոյի խորհրդարանը այսօր Սահմանադրություն է ընդունել:

Սահմանադրությունը ուժի մեջ է մտնելու հունիսի 15-ին, երբ 1999 թվականից Կոսովոյում իր գործառույթներն իրականացնող ՄԱԿ-ի առաքելությունը լիազորությունները կփոխանցի երկրամասի ալբանացի մեծամասնության ղեկավարությանը եւ Եվրամիության առաջնորդությամբ ձեւավորված առաքելություններին:

Ընդունված փաստաթուղթը Կոսովոն հռչակում է «անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, միասնական եւ անբաժանելի պետություն», ինչպես նաեւ սերբ փոքրամասնության պաշտպանությանը վերաբերող դրույթներ է պարունակում:

Կոսովոյի խորհրդարանը երկրամասի անկախությունը հռչակել է երկու ամիս առաջ:

Կոսովոյի անկախությունը ճանաչել են ավելի քան երեք տասնյակ երկրներ, սակայն Սերբիան, որին սատարում է Ռուսաստանը, շարունակում է ընդդիմանալ երկրամասի անկախացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG