Մատչելիության հղումներ

logo-print

Ինչո՞ւ Երեւանում կանանց արձաններ չկան


Արվեստի եւ մշակույթի հետազոտությունների լաբորատորիան, Հայկական բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի հետ միասին, մշակութաբան Սուսաննա Գյուլամիրյանի ղեկավարությամբ Ազգային ակադեմիայի պատկերասրահում կազմակերպել է ցուցահանդես` «Գենդերային անհանգստություն» խորագրով, որտեղ ներկայացված են տեղացի եւ իրանահայ 19 երիտասարդների ֆոտո, վիդեո եւ այլ տիպի աշխատանքներ:

Ցուցահանդեսի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կանայք են: Սուսաննայի կարծիքով՝ պատճառն այն է, որ գենդերային անհավասարության խնդիրները հիմնականում կանանց են վերաբերում:

Արվեստագետները գենդերային անհավասարությանը վերաբերող խնդիրների շուրջ իրենց անհանգստությունն են արտահայտում, հասարակության ուշադրությունը թեկուզ մի քանի րոպեով փորձում են հրավիրել այդ խնդիրների վրա իրենց աշխատանքների միջոցով:

«Երեւի մեր կանայք, որոնք ունեն բողոք, հետեւողական չեն իրենց ապրելակերպի եւ գործողությունների մեջ, ի վերջո` մենք նահապետական հասարակությունում ենք ապրում, բայց ես կարծում եմ, որ նման նախագծերի կազմակերպումը ավելի լավ է, քան լռությունն ու համրությունը», - ասում է կազմակերպիչ Սուսաննա Գյուլամիրյանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG