Մատչելիության հղումներ

Վանատուրցիները պահանջել են ազատ արձակել հացադուլ հայտարարած անձանց


Այսօր Հրազդանի մերձակայքի Վանատուր գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ցույց են կազմակերպել ոստիկանության Հրազդանի բաժնի մոտ, պահանջելով ազատ արձակել այն անձանց, ովքեր երեկ հացադուլ էին հայտարարել ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի:

Օրվա երկրորդ կեսին բաժնի շենքը շրջապատել են ոստիկանները, որոնց հետ ընդհարվել են ցուցարարները:

Ոստիկանները պնդել են, թե բաժնում ձերբակալվածներ չկան, եւ պահանջել են ցուցարարներից հեռանալ, սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել: Սակայն ցուցարարները պնդում են, որ հացադուլ հայտարարածներից առնվազն 5-ը գտնվում են ոստիկանության բաժնում:

Երեկ Վանատուրի 9 բնակիչներ միացել են հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի հացադուլին, պահանջելով ազատ արձակել Սասուն Միքայելյանին, սակայն ուշ երեկոյան նրանք ձերբակալվել են:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG