Մատչելիության հղումներ

Տվերի մարզի գյուղերից մեկում բախում է տեղի ունեցել հայ եւ տեղացի երիտասարդների միջեւ


Անցած կիրակի` ապրիլի 6-ին Տվերի մարզի Ռժեւսկի շրջանի Մուրավյովո գյուղում բախում է տեղի ունեցել մի խումբ հայ երիտասարդների եւ տեղի բնակիչների միջեւ, ինչի արդյունքում վիրավորվել է մոտ 20 մարդ, որոնցից մեկը` ծանր:

Վիրավորվածների ազգության վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

Ոստիկանությունը ձերբակալել էր 10 մարդու, որոնցից 8-ին ավելի ուշ ազատ էր արձակել: Այս պահին ձերբակալված են երկու անձ, որոնց ներկայացվել է մեղադրանք խուլիգանության եւ առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու հոդվածներով:

Ռժեւսկի շրջանի ոստիկանության մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այս պահի տվյալներով, իրավապահները բացառում են ազգամիջյան բախման վարկածը: Ըստ հիմնական վարկածի` բախումը տեղի է ունեցել առեւանգված ավտոմեքենային պատճառով:

Առգրավվել է որսորդական զենք:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ դեսպանությունը զբաղվում է այս հարցով` խոստանալով օրվա ընթացքում փոխանցել ավելի հստակ տեղեկություններ կատարվածի եւ տուժածների վերաբերյալ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG