Մատչելիության հղումներ

Դժվարին է դեպի բուհ տանող ճամփան


Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման բաժինը:

Երեւանի պետական համալսարանի հատկապես ռոմանագերմանական եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեցին, որ շինարարական աշխատանքների պատճառով իրենք գրեթե միշտ ուշացումով են դասերին հասնում:

Ուսանողները չեն էլ փորձել հետաքրքրվել թե ի՞նչ շինարարական աշխատանքներ են կատարվում եւ ե՞րբ կավարտվեն դրանք: Ասում են, թե միեւնույնն է պատասխան չեն ստանալու:

Երեւանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշեց, որ որոշակի անհարմարություններ, իրոք, կան, բայց կոնկրետ ինքը շինարարական աշխատանքների մասին տեղեկություններ իմացել է միայն «Հայլուր» լրատվական ծրագրից:

Թե ե՞րբ են սկսվել նշված հատվածներն իրար միացնող ստորգետնյա անցումի շինարարական աշխատանքները «Երեւան ԾԻԳ»-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը դժվարացավ հիշել: Աշխատանքների վերջնաժամկետը, սակայն, մոտավորապես հայտնի է:

«Տարբեր հատվածեր, տարբեր պայմանագրերով են կնքված: Ընդհանուր առմամբ այդ տարածքների շինարարական աշխատանքները կավարտվեն օգօստոսի վերջին կամ սեպտեբմեր ամսվա սկզբին», - ասաց Ռոբերտ Հարությունյանը:


Նարինե Ղալեչյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG