Մատչելիության հղումներ

«Վիմպելկոմ»-ը այս տարի «ԱրմենՏել»-ում կկատարի 74 միլիոն դոլարի ներդրում


Հայաստանյան «ԱրմենՏել» ընկերության սեփականատերը` ռուսաստանյան «Վիմպելկոմ»-ը այս տարի պատրաստվում է կատարել 74 միլիոն դոլարի ներդրում: Անցած տարի ներդրումների ծավալը կազմել է 90 միլիոն դոլար:

«Այդ գումարների առյուծի բաժինը ուղղվում է շինարարությանը եւ ֆիքսված ու բջջային կապերի ցանցերի արդիականացմանը», - այսօր «Բիլայն» ապրանքանիշի շնորհանդեսին ասաց «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը` նշելով, որ նոր ապրանքանիշի ներմուծումը «միայն ցուցանակի, գրասենյակների ներքին հարդարանքի փոփոխություն չէ, դա նաեւ մատուցվող ծառայությունների որակի, հաճախորդների սպասարկման վերաբերմունքի փոփոխություն է»:

Միեւնույն ժամանակ, Պլեսկոնոսի խոսքով, «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է գործել, եւ պետք չէ շփոթել իրավաբանական անվանումը ապրանքանիշի հետ. - «ԱրմենՏել»-ը որպես իրավաբանական անձ, ընկերություն մնում է, եւ ոչ ոք դա փոխել հիմա չի պատրաստվում, նման անհրաժեշտություն էլ չկա»:

Դմիտրի Պլեսկոնոսը գոհ է Հայաստանում «Վիմպելկոմ»-ի գործունեությունից: Ըստ նրա, բջջային կապի ոլորտում «ԱրմենՏելի»-ի մասնակցության նվազումը մինչեւ 27 տոկոս բացատրվում է ֆիքսված կապի ոլորտում տեխնիկական աշխատանքների ծավալներով եւ որոշակի ուշացումով. - «Ներկայումս բջջային կապի բաժանորդային բազան 600 հազարի է հասցվել: Միեւնույն ժամանակ չեմ ցանկանում որեւէ կանխատեսում անել, քանի որ բջջային կապի շուկայում կարող են ցանկացած փոփոխություններ տեղի ունենալ»:


Ռուբեն Մելոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG