Մատչելիության հղումներ

Ալավերդու քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Արթուր Նալբանդյանը


Կիրակի օրը Ալավերդում կայացած քաղաքապետի ընտրություններում այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 83 տոկոսը` մոտ 6400 քվե:

Նալբանդյանի մրցակիցը` Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ալբերտ Սարգսյանի օգտին քվեարկել է ընտրողների 16 տոկոսը:

«Չիշտն ասած` մտածում էինք, որ հաղթելու ենք, բայց ժողովրդի այսքան բարձր վստահությունը ինձ ավելի է պարտավորեցնում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Նալբանդյանը:

Գնահատելով անցած ընտրությունների ընթացքը` Ալբերտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բնականաբար, նկատվում էր, որ մեքենաներով անընդհատ տեղափոխում են: Ուրիշ որեւէ արտառոց բան չենք նկատել»:

Սարգսյանը հավելեց, որ չի պատրաստվում վիճարկել ընտրության արդյունքը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կողմերից որեւէ դիմում բողոք չի ներկայացվել:

Ինչպես հաղթած, այնպես էլ պարտված թեկնածուները ասացին, որ ընտրապայքարը քաղաքականացված չէր, մրցապայքար չէր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ:


Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG