Մատչելիության հղումներ

Կալանավորվածներից 7-ը դադարեցրել է հացադուլը, 6-ը հացադուլ է հայտարարել


Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներից 7-ը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին, միաժամանակ` 6 կալանավորված այսօր հացադուլ սկսելու վերաբերյալ հայտարարություն է տվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը, այսօր հացադուլ հայտարարածների թվում են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ այլոք:

Հացադուլից ուրբաթ օրը դուրս է եկել պատգամավոր Սասուն Միքայելյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG