Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահական ընտրությունները` հոկտեմբերի 15-ին


Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին: Այդ մասին այսօր հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:

Փանահովը նշել է, որ ընտրությունների օրը ամրագրված է Ադրբեջանի սահմանադրությունում` հոկտեմբերի երրորդ չորեքշաբթին: Իսկ պաշտոնապես այն կհայտարարվի ընտրություններից 120 օր առաջ, երբ կսկսվի թեկնածուների գրանցումը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանում ընտրողների թիվը շուրջ 4 միլիոն 835 հազար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG