Մատչելիության հղումներ

Դադարեցվել են գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղի գյուղապետի լիազորությունները


Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ:

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը համայնքի ընտրատարածքում անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Արշալույս գյուղը պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդեն նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը իրենց ազգակա՞նն է, Մանվել Գրիգորյանի եղբորորդի, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանը պատասխանեց. - «Ոչ, ազգական չէ, բայց ես նրա երեխաների քավորն եմ»:

Հրանտ Գրիգորյանը պնդեց, որ համայանքապետն ինքն է հրաժարականի դիմում գրել՝ առողջական վիճակի պատճառով. սրտի վիրահատություն է տարել 4-5 ամիս առաջ:


Ռուզան Խաչատրյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Մանվել Գրիգորյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG