Մատչելիության հղումներ

Կարո Վարդանյան. «Ամենախոցելին՝ գրադարանային համակարգն է»


Այսօր «Ուրբաթ» ակումբում մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը փաստեց. - «Եթե մշակույթի ոլորտը համարվում է մեր հասարակական կյանքի ամենախոցելի ոլորտը, ապա մշակույթի առավել խոցելի հատվածը գրադարանային համակարգն է»:

Երեւանում եւ մարզերում գտնվող բոլոր մշակութային հաստատությունները, այդ թվում նաեւ գրադարանները, գտնվում են պետական ինքնակառավարման մարմիների ենթակայության տակ: Գրադարանները գործում են բացառապես պետական բյուջեի միջոցներով:

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվում է ընդամենը 13 գրադարան, որից 3-ը` Խնկո Ապոր, Ազգային եւ Երաժշտագիտական գրադարանները Երեւանում են, իսկ մյուսները` մարզերում: Մինչեւ հիմա այս գրադարաններից վերանորոգվել է միայն մեկը` Լոռվա մարզի գրադարանը: Մոտ ապագայում մշակույթի նախարարությունը պատրաստվում է զբաղվել իր ենթակայության տակ գտնվող գրադարանների վերանորոգմամբ ու պայմանների բարելավմամբ: Վերանորոգման աշխատանքները սկսվելու են Ազգային գրադարանից:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG