Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայան. «Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է»


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ արդեն 11-րդ օրը հացադուլը շարունակող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է:

Երեկ Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ասել էր, որ Սուրենյանցի առողջական վիճակը մտահոգիչ է:

Միաժամանակ, Արսեն Բաբայանը փոխանցել է, որ այս շաբաթ հացադուլ հայտարարած կալանավորներ Խաչիկ Գասպարյանը, Ռաջա Պետրոսյանը եւ Արամ Բարեղամյանը այսօր հացադուլը դադարեցնելու մասին հայտարարություններ են տվել:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG