Մատչելիության հղումներ

Ամերիկացիների 76 տոկոսը կամ ավելի քան երկու երրորդը ընդունելի է համարում սեւամորթ նախագահին, մինչդեռ 2006 թվականի վերջին այդ թիվը կազմում էր ընդամենը 14 տոկոս: Այդ են վկայում CNN հեռուստաընկերության՝ այլ կազմակերպությունների հետ համատեղ անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Մասնագետների կարծիքով՝ նման աճը բացատրվում է նաեւ տարբեր նահանգներում անցկացված նախնական ընտրություններում սենատոր Բարաք Օբամայի հաջողություններով:
«Շատ դեպքերում հարցվածներն իրենց մտքում ունեն Օբամային, թեեւ հարցաթերթիկներում նրա անունը բացարձակապես նշված չէ», - ասում է CNN-ի մասնագետ Քիթինգ Հոլանդը:

Հետաքրքիր է, որ սպիտակամորթ ընտրողների համար սեւամորթ նախագահն ավելի ընդունելի է, քան սեւամորթների համար:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների համար սեւամորթ նախագահն ավելի ընդունելի է, քան կին նախագահը: Կին նախագահի օգտին արտահայտված հարցվածների թիվը 13 տոկոսով զիջում է այն մարդկանց թվին, ում համար սեւամորթ նախագահն է ընդունելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG