Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին վարչապետը դատապարտվել է 11 ամսվա տնային կալանքի


Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթդին Էրբաքանը դատապարտվել է 11 ամսվա տնային կալանքի՝ իր նախկին կուսակցության հետ կապված ֆինանսական չարաշահումների համար:

Էրբաքանը 2002 թվականին դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն դատավճռի ի կատար ածումը բազմիցս հետաձգվել է՝ Էրբաքանի առողջական վիճակի պատճառով:

Ըստ թուրքական օրենքների՝ այժմ 81-ամյա նախկին վարչապետը պետք է 11 ամսվա ազատազրկումն անցկացնի տանը:

Էրբաքանը գլխավորել է այժմ լուծարված Բարեկեցության կուսակցությունը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Նա վարչապետ է եղել 1996-97 թվականներին եւ ստիպված է եղել հրաժարական տալ զինվորականության ճնշման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG