Մատչելիության հղումներ

16 կալանավորներ շարունակում են հացադուլը


Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեկ հացադուլ հայտարարած մոտ երեք տասնյակ կալանավորների կեսը այսօր շարունակում է հացադուլը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալներով՝ ապրիլի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ հացադուլը շարունակում է 16 կալանավոր:

Հացադուլը շարունակողների թվում են Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

14 կալանավոր հրաժարվել է հացադուլից: Նրանցից շատերը, սակայն, նախօրոք հայտարարել էին, որ ապրիլի 2-ին մեկօրյա հացադուլ են անելու, իսկ իրենց պահանջների չկատարման դեպքում ապրիլի 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու:

Կալանավորները, որոնց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, պահանջում են հանել մեղադրանքը եւ ազատ արձակել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG