Մատչելիության հղումներ

«Վեդոմոստի». «Վարչապետի թեկնածուներն են Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ երկու Կարեն Կարապետյանները»


«Վեդոմոստի» մոսկովյան թերթն այսօր կարծիք է հայտնում, որ Հայաստանի վարչապետի իրական թեկնածուներն են՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը եւ «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Թերթի վկայությամբ՝ վարչապետի թեկնածության ոչ պաշտոնական քննարկումը շարունակվում է արդեն մեկ ամիս: Վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ մի աղբյուր, «Վեդոմոստի»-ն պնդում է, որ գլխավոր հարցը՝ թեկնածուի կուսակցական պատկանելիությունն է:

«Առաջ հանրապետականները պնդում էին, որ վարչապետը պետք է իրենց կուսակիցը լինի, սակայն այժմ զիջում են նախագահին, որը չի ցանկանում ի դեմս վարչապետի ունենալ մրցակից, որն ունակ է հենվել խորհրդարանական մեծամասնության վրա», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG