Մատչելիության հղումներ

Ի տարբերություն հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի այսօրվա նիստում:

«Ռեգնում» գործակալության վկայությամբ, Լավրովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բազմաթիվ ուղղակի շփումների արդյունքներով երեք միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի մասնակցությամբ կողմերին են ներկայացրել փաստաթուղթ, որը առաջարկներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

«Մենք ելնում ենք նրանից, որ փաստաթուղթը լավ հիմք կհանդիսանա բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու համար` մնացած հարցերի փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG