Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը թույլ չի տա Կոսովոյին դառնալ ՄԱԿ-ի անդամ»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Կոսովոյին դառնալ ՄԱԿ-ի անդամ: Ելույթ ունենալով Պետդումայում, նա ասել է, որ Ռուսաստանը որպես Անվտանգության խորհրդի անդամ ամեն ինչ կանի, որպեսզի արգելափակվի Կոսովոյի մուտքը ՄԱԿ:

Փետրվարին Կոսովոն միակողմանիորեն հռչակել է իր անկախությունը, որը մերժվում է Սերբիայի եւ Ռուսաստանի կողմից: Շատ պետություններ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG