Մատչելիության հղումներ

Այսօր Հումորի եւ երգիծանքի օրն է


«Գլխավոր ոզնի» Արամայիս Սահակյանը օրը առանձնակի ոգեւորությամբ չի նշում. ասում է, որ տրամադրությունը տոնական չէ. - «Այս տարվա ապրիլի 1-ի մեջ մարտի 1 կա: Մենք չկարողացանք տոնը լայնածավալ նշել»:

Արամայիս Սահակյանը կատակեց, թե իր հիմնած «Երգիծաբանների ասոցիացիա»-ն «կոալիցիա» է: Իսկ այս «կոալիցիայի» անդամ դերասան Հրանտ Թոխատյանն ասաց, որ իրեն քաղաքական երգիծանքի ներկայացուցիչ է համարում: Թոխատյանի խոսքով, երկար տարիներ մեծ համբավ վայելող խորհրդային հումորը Հայաստանում արագ մահացավ: Դերասանն ասում է, որ հումորիստների նոր սերնդի ներկայացուցիչներին թեպետ ընդունում է, բայց հաճախ չի ընկալում նրանց կատակները:

Իսկ ահա նոր սերնդից Կարեն Բաբաջանյանը, ով «32» ակումբի պրոդյուսերն է, պնդեց, որ իրենց մատուցած հումորը մեծ ժողովրդականություն է վայելում, քանի որ «արդիական է եւ խոսքը տեղին է ասված»:

«Գրական երգիծանքը մեռած է, չկա»,- հայտարարեց Վլադիմիր Հայրապետյանը: Երգիծաբանի խոսքով, իր երգիծական ստեղծագործությունները չեն հետաքրքրում էստրադայի ներկայացուցիչներին, ինքն էլ հրաժարվում է իջեցնել որակի նշաձողը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG