Մատչելիության հղումներ

Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու դառնալու առաջարկ է արվելու: Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Ֆրանսիան կանաչ լույս չի տա Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության համար», - ասել է վարչապետը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխախտի հավասարակշռությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG