Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը կարող է վարչապետի պաշտոնում հաստատվել մայիսի 8-ին


Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Պետդուման կարող է հաստատել մայիսի 8-ին` արտահերթ նիստում: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Գրիզլովը ենթադրել է, որ Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում կառաջադրվի մայիսի 7-ին` երկրի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալության արարողության օրը:

Համաձայն Ռուսաստանի Սահմանադրության` նախագահի պաշտոնակալության օրը կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Դրանից հետո վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար պետության ղեկավարը ունի երկու շաբաթ: Վարչապետը, իր հերթին, կառավարության կազմը ներկայացնելու համար ունի մեկ շաբաթ:

Պետդումայի նախագահի կարծիքով, սակայն, հարկ չկա հետաձգել վարչապետի նշանակման հարցը. - «Ռուսաստանի վարչապետի թեկնածությունը, որ առաջադրելու է նորընտիր նախագահը, հայտնի է` դա Վլադիմիր Պուտինն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG