Մատչելիության հղումներ

logo-print

Հնդկաստանցի ֆուտբոլիստը հրաժարվում է տանել օլիմպիական ջահը


Հնդկաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Բհայչունգ Բհուտիան, ի նշան Տիբեթում Չինաստանի իշխանությունների գործադրած բռնությունների դեմ բողոքի, հրաժարվել է տանել օլիմպիական կրակը, երբ այն այս ամիս ավելի ուշ կհասնի Նյու Դելի:

Այսօր օլիմպիական ջահը Պեկինից ուղեւորվել է Ղազախստան, որտեղից կսկսի ճամփորդությունը աշխարհի երկու տասնյակ երկրներով, ապա կվերադառնա Չինաստանի մայրաքաղաք, ուր օգոստոսի 8-ին մեկնարկելու են ամառային Օլիմպիական խաղերը:

Պեկինում Օլիմպիական խաղերի անցկացման հակառակորդները սպառնում են խոչընդոտել ջահի ճամփորդությունը` ուշադրություն հրավիրելով Տիբեթում տեղի ունեցած վերջին արյունոտ իրադարձությունների, ինչպես նաեւ Դարֆուրում ցեղասպանության համար մեղադրվող Սուդանի վարչակազմի հետ Չինաստանի սերտ հարաբերությունների վրա:

Օլիմպիական ջահը Աթենքից Պեկին էր հասցվել երեկ` ինքնաթիռով: Հունաստանում տիբեթական դրոշներով մի խումբ ցուցարարներ փորձել էին խոչընդոտել օլիմպիական կրակի հանձնման արարողությանը, սակայն նրանց չէր հաջողվել ճեղքել ոստիկանների շարքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG