Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը:

Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մտահոգված է իր պաշպանյալի առողջական վիճակով, եւ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նրա հետ հանդիպմանը հորդորել է դադարեցնել հացադուլը: Սուրենյանցը, սակայն, հրաժարվել է:

«Իմ պաշտպանյալը կամքով եւ արիությամբ լցված է, եւ իմ բազմաթիվ հորդորները, նաեւ իր ընտանիքի անդամների հորդորները, որ փոխանցել էի իրեն, որեւէ ազդեցություն չգործեցին», - ասաց Արսենյանը` հավելելով, որ Սուրենյանը հայտարարել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով «քաղաքական հետապնդման դրսեւորում»:

«Պահանջները նույնն են. որպեսզի իր եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն, եւ ազատ արձակվեն», - հավելեց փաստաբանը:

Փետրվարի 25-ին ձերբակալված Սուրենյանցը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG