Մատչելիության հղումներ

Կալանավորների ծեծկռտուքի պատճառով «Նուբարաշեն»-֊ի ղեկավարը զրկվել է աշխատանքից


Երկու շաբաթ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով հիմնարկի ղեկավար Վաղինակ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:

«Նուբարաշեն» հիմնարկի պետ է նշանակվել Արսեն Աֆրիկյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկի պետի պաշտոնը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG