Մատչելիության հղումներ

«Երիտասարդության մասին» օրենքը կրկին դուրս է մնացել Ազգային ժողովի օրակարգից


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը առաջիկա ամիսների ընթացքում անպայման ԱԺ օրակարգ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է այն քննարկել, հաշվի առնել առաջարկներն ու նկատողությունները:

Հիշեցնենք, որ օրենքից հանվել են սոցիալական ուղղվածություն ունեցող խնդիրները, քանի որ, ըստ փոխնախարարի, դրանք բազմաթիվ են եւ կանոնակարգվում են այլ օրենքներով:

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւս ակտիվ մասնակցել է օրենքի լրամշակումներին եւ քննարկումներին: Խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանի խոսքով, նախագիծը ուղղակի ձեւական մի փաստաթուղթ է, որը երիտասարդությանը չի կարող օգնել:

Ըստ նրա, նախագիծը երիտասարդությանը վերաբերող հայեցակարգի մշակված տեսակն է, որը ընդունվել է դեռ 1998 թվականին եւ այդպես էլ մնացել է, ոչ ոք դրա մասին չի հիշում: Նաեւ օգտագործվել են Երիտասարդության ազգային զեկույցի որոշ դրույթներ:

«Պետությունն այսօր կարող է անհամեմատ ավելին անել, քան անում է, հատկապես նորաստեղծ ընտանիքներին օգնելու հարցում: Առաջին հերթին պետք է կարգավորվի հիպոթեկային դաշտը, քանի որ դրանից շատ քչերը կարող են օգտվել», - ասում է նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG