Մատչելիության հղումներ

Մահմեդականների թիվը գերազանցել է կաթոլիկներինը


Մահմեդականների թիվը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է հռոմեակաթոլիկ եկեղեցու հետեւորդների թիվը:

«Պատմության մեջ առաջին անգամ մենք ամենավերեւում չենք՝ մահմեդականները գերազանցել են մեզ»,֊ - ասել է Վատիկանի ներկայացուցիչ Վիտորիո Ֆորմենտին:

Նրա վկայությամբ՝ կաթոլիկները կազմում են աշխարհի բնակչության 17,4 տոկոսը, այնինչ մահմեդականները՝ 19,2 տոկոսը:

«Հայտնի է, որ մահմեդականները շատ երեխաներ են ունենում, մինչդեռ քրիստոնյաները՝ ավելի ու ավելի քիչ»,֊ - փաստել է Վատիկանի ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ Ֆորմենտին հայտնել է, որ մահմեդականները գերազանցել են միայն կաթոլիկների թիվը, մինչդեռ քրիստոնյաներն ընդհանրապես կազմում են աշխարհի բնակչության 33 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG