Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը կրկին հաղթանակ տարավ


Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը Գերմանիայում հաղթանակ տարավ ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ` 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցամարտը 12-րդ ռաունդում ավարտվել է նոքաուտով:

IBO մրցակարգում Աբրահամը երկրորդն է ամերիկացի Քելի Պավլիկից հետո: Ամռանը Աբրահամը հանդես է գալու Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքուեր Գարդեն» դահլիճում, սակայն առայժմ պարզ չէ, թե ով է լինելու նրա մրցակիցը:

«Ցանկանում եմ հանդիպել Պավլիկի հետ», - ասել է Աբրահամը «Ասոշիեյթեդ փրես»֊-ին:

26 մարտերից 21-ը Աբրահամն ավարտել է նոքաուտներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG