Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները բացահայտել են լրագրողին սպանած անձին


Ռուսաստանի իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վյաչեսլավ Սմիրնովն ասել է, որ իրավապահները որոնում են այդ մարդուն:

Պոլիտկովսկայան ռեպորտաժներ է պատրաստել Չեչնյայում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով: Նրան սպանել են Մոսկվայում Ձ006 թվականի հոկտեմբերի 7-ին: Ոստիկանները լրագրողի դին հայտնաբերել են նրա տան վերելակում:

Աննա Պոլիտկովսկայայի սպանության հետ առնչություն ունենալու մեղադրանք է ներկայացվել 9 մարդու, այդ թվում անվտանգության դաշնային ծառայության մի սպայի: Քննիչներն առաջին անգամ անցալ տարվա հոկտեմբերին են ասել, որ բացահայտել են մարդասպանի ինքնությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG