Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները այլեւս կառավարելու այլ միջոց չեն տեսնում, քան բռնությունը»


Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին անդամ, առաջին նախագահի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը, որը երեկ տարվել է ոստիկանություն, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասել է, թե «իշխանություններն այլեւս կառավարելու այլ միջոց չեն տեսնում, քան բռնությունը»:

Նա նաեւ հայտնել է, որ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր դիմում են քաղաքապետարան հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվում են:

«Կհավաքենք այս փաստաթղթերը, կդիմենք համապատասխան ատյաններին, փորձելով բոլոր իրավական, դատական միջոցներով լուծել իրավիճակը: Սակայն ոչ ոք չի կարող հանդուրժել պետության մեջ մի իրավիճակ, որ իշխանությունները ընդհանրապես մերժեն հանրահավաք անցկացներու ժողովրդի օրինական իրավունքը»,֊ - կարծիք է հայտնել Զուրաբյանը:

Նա կանխատեսել է, որ իրավիճակը կփոխվի «մի երկու ամսից»:

Նրա պնդմամբ՝ ներկայումս շատ երիտասարդներ են դիմում անդամագրվելու համար այն կուսակցություններին, որոնք սատարել են Լեւոն Տեր֊-Պետրոսյանին: Զուրաբյանը մատնանշել է, մասնավորապես, Հնչակյան կուսակցությունը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG