Մատչելիության հղումներ

Երեկ կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, Բանուչյանին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչպես նաեւ 154 պրիմ հոդվածի երկրորդ մասով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:

Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի, Բանուչյանը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Վայոց Ձորի մարզի պատասխանատուն, Վայքի նախընտրական շտաբի պետ Աղասի Մկրտչյանի միջոցով Վայք քաղաքի եւ հարակից գյուղերի ընտրողներին բաժանել է տարբեր չափերի ընտրակաշառք` ընտրություններին մասնակցելու եւ Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկելու համար:

Սոնա Տռուզյանը հայտնեց նաեւ, որ Աղասի Մկրտչյանը նույնպես կալանավորված է:

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում այս պահի դրությամբ կալանավորված է 102 մարդ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG